Մեր ընկերները

«Մալխասյան Քոնսալթինգ» կազմակերպության կողմից առաջարկվող  դասընթացների մասնակիցները համագործակցության արդյունքում ձեռք են բերում ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ, այլև  նոր ընկերներ, ի դեմս և՛ իրենց իսկ խմբի ուսանողների և՛ մեր կոլեկտիվի: Այդ ընկերության ծնունդը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք չենք սահմանափակվում լոկ դասընթացներ իրականացնելու  ծրագրերով, այլև մեր ուսանողների մասնակցությամբ իրականացնում ենք  բազմաթիվ միջոցառումներ:  Այս պնդման ապացույցն է մեր ընկերների օրեցօր ավելացող քանակը, ինչպես մեր կազմակերպությունում, այնպես էլ մեր Facebook-ի  էջում: Մենք այսօր հպարտորեն կարող ենք արձանագրել, որ մեր կազմակերպության առանձնահատկությունը կայանում է նաև նրանում, որ մեր բոլոր ուսանողները ավարտելուց հետո ցանկություն են հայտնում ոչ միայն վերադառնալ, այլև խորացնել և մեծացնել մեր ընկերությունը՝ ներգրավելով իրենց իսկ  ընկերներին:

Մենք սպասում և ողջունում ենք բոլոր հին ու նոր ընկերներին և մաղթում մեծամեծ հաջողություններ կարիերայի զարգացման գործում և ընտանիքում…

Մեր ընկերների անկեղծ կարծիքներն ու խոսքերն առանց մեր խմբագրության ու միջամտության 

Անուշ Կարապետյան

 Բ ազում  մարդկանց  գիտելիքի  գրավական,

Կ երտում ես  մեր  հպարտ ազգի  ապագան,

Զ արգանալով  դու  առաջ  ես  ընթանում,

Կ մաղթեմ  քեզ  նոր  բարձունքներ մնայուն:

Կրթահամակարգը  փոխվում է, փոխվում են նաև  կրթության  հանդեպ  ունեցած  պահանջներն ու վերաբերմունքը, փոխվում են չափորոշիչներն ու արժեհամակարգը:Տեղեկա-տվական տեխնոլոգիաների զարգացման դարում  մարդը  դանդաղ  առաջընթաց  չի  կարող  ունենալ:Երևի թե  դա  է  պատճառը, որ  որոշ  ընկերություններում  կարողանում են կարճ  ժամանակահատվածում  ժամանակին  համընթաց  այսօրվա  չափորոշիչներին համապատասխան  որակյալ  մասնագետներ  ունենալ, ովքեր շատ կարճ  ժամանակում կարողանում են հասնել  այնպիսի  արդյունքների, որի  մասին  կերազեին  շատ  բուհեր, որովհետև  նման  հաստատությունների  նշանաբանն  է՝ սովորելով  սովորեցնել  մի բան, որի համար շնորհակալ լինելը քիչ է:Ահա այդպիսի  ընկերություն է <<Մալխասյան Քոնսալթինգ>>  ՍՊԸ-ի  <<Բանկային  կարիերայի  զարգացման  կենտրոն>>-ը, որի  Բանկային  գործ  և  վարկավորում  դասընթացին  սկսել եմ  հաճախել  մարտի  22-ից:Ասեմ, որ  ընկերության  մասին  տեղեկացել եմ համացանցի  օգնությամբ, նաև  բազմաթիվ  մարդկանցից  լսել  եմ  դրական  արձագանքներ, ինչն  էլ  ավելի է  մեծացրել  այնտեղ սովորելու իմ  ցանկությունը:Եվ  ես  չեմ  զղջում  դրա  համար, քանի որ  <<Բանկային  կարիերայի  զարգացման կենտրոն>>-ը  ինձ  տվեց  այն  գիտելիքը, որը  ես  չէի  կարող  ձեռքբերել  ոչ  մի  այլ  տեղից:Առաջին  իսկ  վայրկյանից  ինձ  գրավեց   ընկերությունում  տիրող ջերմ  մթնոլորտը, որը ոչ  ոքի  անտարբեր  թողնել չի կարող:Դրան  գումարվեց  նաև  դասընթացի  նյութերի  մատուցման  որակը, օրիգինալությունը  և  մատչելիությունը:Ամեն  կարդացվող  բառ  մանրակրկիտ բացատրվում է՝ ամենաբարձր  մակարդակով:Դրան  ավելանում է  նաև  դասընթացը  վարողի  կողմից  պրակտիկ  օրինակների  մեջբերումը:Էլ ուրիշ  ինչ  է  մնում  անել՝ ոչինչ, պարզապես  ուշադիր  լսել  և  ըմբռնել   մատուցվող  նյութը:

Իմ  խորին  շնորհակալությունն  եմ ուզում  հայտնել  պրն. Արման  Մալխասյանին՝ կենսուրախ, հումորի զգացումով, էներգիայով  լի  մի անձնավորություն, ով  կարողանում է  իր  խոսքը  դարձնել  հասանելի  յուրաքանչյուրին:Շնորհակալ եմ  Ձեզ  համբերատար  և  անաչառ  լինելու, Ձեր  կողմից  ցուցաբերած  անկեղծ, ընկերական  վերաբերմունքի համար:

Շնորհակալ եմ պրն. Արտակ  Մալխասյանին, ով  նույնպես  ջանք  ու եռանդ  չի  խնայում  իր  ունեցած  գիտելիքը  լուսաբանելու  և  հնարավորինս  մատչելի  ձևով  մատուցելու  համար:Դա  մի  հատկանիշ է, որը  շատ  քչերին  է հասու:

Իհարկե  այս  ամենը   թերի  կլիներ  առանց  սիրելի  Քնարիկի, մի  մարդու, ով միշտ  եղել է մեր  կողքին  ամեն  դասընթացի  ժամանակ, խորհուրդներ է  տվել  և  պատասխանել է  մեզ  հուզող  բոլոր  հարցերին:

Չպետք  է  մոռանալ  նաև  այն  մարդկանց, ում  հետ  ես  հասցրի  ընկերանալ  դասընթացների  ընթացքում, ովքեր  օգնեցին  ինձ  էլ  ավելի մեծ  եռանդով  ընկալել մատուցվող  նյութը:

Ես  հոգաչափ շնորհակալ եմ  ինձ  ընձեռված  հնարավորությանը  շատ  հետաքրքիր  և  բովանդակալից  գիտելիքներ  ստանալու  և  անձամբ  այդ  գիտելիքները  մատուցողների  հետ  ծանոթանալու  համար:Համոզված  եմ, որ  ձեր կողմից  մատուցված գիտելիքները  ինձ  և  բազում այլ  մարդկանց  կօգնեն  դառնալ հասարակությանը  պիտանի  անձ  և  սկսել կերտել  իրենց  ապագան:Շնորհակալություն  ձեզ  և  երկար տարիների  բեղուն  աշխատանք:

Խոսքս  ուզում  եմ ավարտել  փոքրիկ  ակրոստիկոսով, որը սիրով  նվիրում եմ  ձեզ.

Սյուզաննա Շարոյան 30 տարեկան 

Կրթությունը  գիտելիքների  քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի,  ինչգիտես: 2014 թվականի մարտի 22-ից սկսել եմ հաճախել «ՄԱԼԽԱՍՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի«Բանկայի Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի  Բանկային գործ և Բանկային Վարկավորումդասընաթացներին: Առաջին դասաժամը շատ տպավորիչ էր, ինչն էլ շատ կարևոր էր հետագա ընթացքիհամար: Առաջին հերթին դասընթացները ինձ տվեցին լավ ընկերներ, գիտելիքներ, որոնք ամբողջ կյանքիընթացքում կիրառելի են և արդեն հոգեհարազատ են դարձել: Տպավորություններս մեծ են, քանի որ կարճժամանակահատվածում հասցրել  եմ  պատկերացում կազմել բանկային գործի վերաբերյալ:Կազմակերպված դասընթացի ընթացքում ուսումնասիրել ենք բանկային ոլորտն ընդհանուր, անդրադարձելներկայումս գործող բանկային համակարգին: Դասընաթացը կազմակերպված էր բարձր մակարդակով, գոհեմ նաև դասընթացները վարելու մեթոդիկայից, քանի որ տրվում է  հարցերի սպառիչ պատասխանները, իսկդասընթացի նյութը մատուցվում է հասկանալի և շատ մանրամասն ու ամենակարևորը՝ ոչ ձանձրալի: Այս երկու ամիսների ընթացքում հասկացա մի պարզ բան, որ երբեք էլ  ուշ չէ կրկին սովորելու և նոր մասնագիտություն ձեռք բերելու  համար, և հիմա կարող եմ ասել որ շատ ուրախ եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ հաճախելով  կենտրոնի դասընաթացներին: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնելբոլոր բոլորին,  առաջին հերթին մեր շատ սիրելի պն. Մալխասյան Արմանին, շնորհակալություն այդքան  բարի և համբերատար լինելու համար, շնորհակալություն  Ձեր ամեն մի խորհրդի, տված յուրաքանչյուր գիտելիքի համար, հարգալից վերաբերմունքի համար: Ուզում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնեմ  Բանկային Վարկավորում դասընացի համար պն. Արտակ Մալխասյանին: Դուք  ունենալովերկար տարիների աշխատանքային փորձ և բարձր գիտելիքներ, Ձեր  անմիջական վերաբերմունքի շնորհիվմեզ մատուցում էիք այն ամենը, ինչ մենք միայն կսովորեինք երկար տարիներ աշխատելուց հետո: Եվ իհարկե չեմ կարող իմ երախտագիտությունը չհայտնել մեր շատ սիրելի Քնարիկին, ով այս ամիսների ընթացքում համբերատար պատասխանում էր մեր բոլոր հարցերին օրվա ցանկացած ժամի: Շնորհակալություն բոլորին ամեն ինչի համար, Շնորհակալություն «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի«Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»–ին:Մաղթում եմ Ձեզ կանաչ ճանապարհ և մեծ բարձունքներ Բանկային համակարգում:

Սոնա Դավթյան, 23 տարեկան

Արդեն ավարտում եմ «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպվող բանկային գործ դասընթացը: Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել կազմակերպության հիմնադիր-նախագահ Արման Մալխասյանին արդյունավետ դասապրոցես կազմակերպելու և բանկային գործի վերաբերյալ խորացված գիտելիքներ փոխանցելու համար, ինչը հաջողությամբ կարելի է կիրառել գործնականում: Մարդ, ով ինձ ուղղություն ցույց տվեց բանկային ոլորտում հմուտ լինելու համար: Մարդ, ով իր բացառիկ իրազեկությամբ և հումորով հաղորդեց բանկային համակարգի գրեթե բոլոր գաղտնիքները:

Արման Մալխասյան ջան, շնորհակալություն Ձեզ: Տպավորություններս աննկարագրելի են:

Մելանյա Բարսեղյան, 40 տարեկան

Մի կարևոր փաստ եմ ուզում արձանագրել. երբեք ուշ չէ սովորել, միայն ցանկություն լինի:  Մենք շատ բաներ չենք խիզախում ձեռնարկել, ոչ նրա համար որ դժվար է, այն դժվար է հատկապես նրա համար, որ մենք չենք խիզախում ձեռնարկել: Այն մասնագիտությունը, որը ես ունեմ և այն, որը ուզում եմ այժմ ձեռք բերել, տարբեր բևեռներում են` ինչպես հյուսիսն ու հարավը: Պատկերացրեք, որքան հակասություն, սակայն դա էլ հաղթահարելի է, եթե դու հուսալի ձեռքերում ես, որտեղ քեզ ընդունում են լիարժեք և ջանք չեն խնայում որքան հնարավոր է մատչելի ու գործնական,  նույնիսկ հումորով,  մատուցել նյութը անգամ այն ուսանողին, ով երբևէ կապ չի ունենցել բանկային ոլորտի հետ:  Այսօր այդ բևեռները մոտեցել են և նույնիսկ եկել ընդհանուր հայտարարի շնրոհիվ` «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերության:

«Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ը այն ուսումանական օջախն է, որը կիրականացնի Ձեր երբեմնի երազանքը, եթե «աշխատանքը կարևոր է»:

Եթե դուք վստահում եք ձեր ուժերին, ունեք նվիրում և հպարտություն և երբեք-երբեք չեք դադարում փորձել, ԴՈՒՔ ԿԼԻՆԵՔ ՀԱՂԹՈՂ … Հաղթանակի հասնելու գինը բարձր է, բայց պարգևներն էլ են այդպիսին:

Անահիտ Վարդանյան, 29 տարեկան

Լինելով «Յունիբանկ» ՓԲԸ աշխատակից՝ ցանկացա գիտելիքներս ամրապնդել բանկային գործունեության և բանկային հաշվապահության ոլորտում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կարիք ունի սովորելու, առավելապես այդ ոլորտի աշխատակիցները, քանի որ մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում: Այդ է պատճառը, որ ճանաչելով Արման Մալխասյանին որպես բանկային համակարգում փորձառու հաշվապահ և օգնելու պատրաստակամ գործընկեր՝ որոշեցի գիտելիքներիս պաշարը լրացնել հենց «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում:

Ուսումնասիրեցինք բանկային գործունեության ընդհանուր կողմերը, ռեսուրսների ձևավորումը և դրանց տեղաբաշխումը, ակտիվները, շահութաբերությունը, իրացվելիությունն ու վճարունակությունը, բանկային ռիսկերը:

Ուսումնական նյութը շատ մատչելի էր և հասկանալի: Մեր կողմից հնչեցված հարցերին տրվում էր սպառիչ պատասխաններ: Բանկային գործ դասընթացն ավարտելուց հետո այժ շարունակում եմ մասնակցել Բանկային հաշվապահություն դասընթացին, որի ավարտին համոզված եմ, որ առավել վստահ կզգամ ինձ աշխատանքում:

Տաթևիկ Բարսեղյան, 21 տարեկան

Արդեն մի քանի ամիս է մասնակցում եմ  «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի դասընթացներին և ուղղակի չեմ կարող հիացմունքս չհայտնել այս կենտրոնի բարձր պրոֆեսիոլնալիզմի վերաբերյալ: Մինչ դասընթացներին մասնակցելը ճանաչում էի Արման Մալխասյանին՝ որպես բարձակարգ մասնագետի և հոյակապ մարդու, ուստի կասկած անգամ չկար նրա մատուցած դասընթացի որակի շուրջ, և բանկային գործին, հաշվապահությանը վերաբերող բազմաթիվ կենտրոններից ընտրությունը միանշանակ կանգնեց  «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի վրա: Լինելով արևելագետ՝ մի փոքր կասկածում էի՝ կկարողանամ արդյոք լիարժեք ըմբռնել բանկային գործը, սակայն գալով և անձամբ տեսնելով թե՛ մատուցվող դասընթացի որակը, թե՛ մատուցման հեշտ ու հասկանալի ձևը, թե՛ տիրող մթնոլորտը, հասկացա, որ ժամանակս զուր չեմ վատնում: Այստեղ նյութը չի ներկայացվում դասագրքային բառապաշարով, այլ ուղեկցվում է ակնառու, պրակտիկ այնպիսի օրինակներով, որ անգամ ամենաբարդ և անհասկանալի թվացողը միանգամից տպվում է  հիշողությանդ մեջ: Չեմ կարող չնշել նաև Արման Մալխասյանի՝ յուրաքանչուր ուսանողին ցույց տրվող անհատական և սրտացավ վերաբերմունքը:

Անչափ մեծ շնորհակալությունս եմ հայտնում  «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի ողջ անձնակազմին նման որակի աշխատանք իրականացնելու համար և նորանոր հաջողություններ եմ մաղթում:

Էմմա Ավագյան, 26 տարեկան

       Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին իր կազմակերպած մասնագիտական դասընթացների համար: Արդեն մի քանի ամիս է մասնակցում եմ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում կազմակերպվող  մի շարք դասընթացների` «Բանկային գործ» , «Բանկային հաշվապահություն», «Բանկային օրենսդրություն», և պետք է ասեմ , որ հիացած եմ կազմակերպվող դասընթացների բարձր մակարդակով: Դասընթացի մատուցումը իրականացվում է բավականին մատչելի , պարզ եղանակով, օրինակները բերվում են բոլորին հասկանալի և հեշտ ընկալվող ձևով:

     «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի մասին իմացել եմ facebook.com կայքի միջոցով և ցանկացա փորձել մասնակցել «Բանկային գործ» դասընթացին, հետագայում  տեսնելով Արման Մալխասյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, մատուցվող նյութի մատչելիությունը, անկաշկանդ մթնոլորտը՝ ես որոշեցի շարունակել դասընթացները, ինչի համար շատ ուրախ եմ:

Նորանոր հաջողություններ եմ մաղթում  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին և նրա ողջ անձնակազմին:

Մերի Մարտիրոսյան, 32 տարեկան

Արդեն մի քանի ամիս է, ինչ հաճախում եմ  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի դասընթացներին, որտեղ ուսումնասիրում եմ Բանկային գործ, Բանկային օրենսդրություն և Բանկային հաշվապահություն: Ես լինելով լեզվաբան և առնչություն չունենալով բանկային համակարգի հետ՝ այժմ վստահ կարող եմ ասել, որ  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում ստացած անհրաժեշտ գիտելիքներով կարող եմ վստահ առաջին քայլերս անել բանկային ոլորտում: Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Արման Մալխասյանին որակյալ և միևնույն ժամանակ հետաքրքիր դասընթացներ անցկացնելու համար: Ուզում եմ նաև նշել, որ հաճախելով այս դասընթացներին՝ ես ձեռք բերեցի ոչ միայն խորացված գիտելիքներ, այլ նաև լավ ընկերներ…

Մաղթում եմ նորանոր հաջողություններ…

Անուշ Բարսեղյան, 25 տարեկան

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ին, քանի որ մասնակցելով «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում անցկացված մասնագիտական դասընթացներին` Բանկային գործ եւ բանկային օրենսդրության ոլորտում, ձեռք եմ բերել  էլ ավելի խորացված տեսական եւ պրակտիկ գիտելիքներ: Կենտրոնի բանիմաց մասնագետների շնորհիվ դասընթացներն անցկացվել են բարձր պրոֆեսիոնալիզմով և հաճելի աշխատանքային ու ուսուցողական մթնոլորտում: Շնորհակալ եմ դասընթացի, ստացածս ուսումնական արդյունքի ու ջերմ մթնոլորտի համար:

Էդուարդ Սադոև, 35 տարեկան

Ես  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում ուսանել եմ Բանկային գործ, Բանկային հաշվապահություն և շարունակում եմ ուսանել Բանկային օրենսդրություն:

Թեպետ մասնագիտությամբ տնտեսագետ եմ, սակայն այս դասընթացների շրջանակներում հասցրել եմ ծավալուն և խորքային գիտելիքներ ձեռք բերել:

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում ուսման առանձնահատկությունն այն է, որ ,նախ և առաջ, մինչև դասը սկսելը ուսանողը նախապես ծանոթանում է հանձնարարված նյութին, վերջինս տրամադրում է կենտրոնը: Անկախ նրանից`  ինչպես է ուսանողը նյութն ընկալել, դասախոսը հանգամանալից բացատրում է հանձնարարված նյութը: Կենտրոնում ստացած խորացված գիտելիքները հնարավորություն են ընձեռում հանձնել որակավորման քննություններ ՀՀ Բանկերի միությունում և ստանալ որակավորման վկայական ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, այսինքն կենտրոնում ստացած գիտելիքների վերջնական արդյունքը ստուգվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Մինչ Բանկերի Միությունում քննություն հանձնելը, ուսանողները նախ և առաջ քննություն են հանձնում «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»ում, ինչը լիարժեք պատրաստվածության հնարավորություն է ընձեռում: Եվ միայն այն փաստը, որ  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»ում դասավանդում են ՀՀ առաջատար առևտրային բանկերում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող և երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ, արդեն իսկ բավարար հիմք է ուսման բարձր որակի մասին պատկերացում կազմելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի հիմնադիր Արման Մալխասյանին և կամակերպչական հարցերով զբաղվող աշխատակցուհի Անի Ենոքյանին:

Տիգրան Հայրապետյան, 28 տարեկան

Շնորհակալություն եմ հայտնում «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին: Կենտրոնում մասնակցել եմ Բանկային գործի, Բանկային օրենսդրության, Բանկային հաշվապահության և ՀՀ ԿԲ որակավորման քննությունների նախապատրաստման դասընթացներին: Արդյունքում, ստացած բարձր մակարդակի գիտելիքների շնորհիվ հասա իմ նշանակետին՝ հանդիսանում եմ և ՀՀ առաջատար առևտրային բանկերից մեկի և միևնույն ժամանակ գրավատան աշխատակից:

Մերի Սաղաթելյան, 23 տարեկան

Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես: Եվ դրա վառ վկայությունն է «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի մինչ այժմ ցուցաբերած արդյունքները: 2012 թվականի մայիս-հունիս ամիսներին մասնակցել եմ Բանկային Գործ դասընթացին, որի մեթոդապես հետաքրքիր և արդյունավետ կազմված ծրագիրը կարճ ժամանակում հնարավորություն տվեց ձեռք բերել բանկային գործին առընչվող լիակատար գիտելիքներ:  Այստեղ ձեռք բերած գիտելիքների շնորհիվ աշխատանքի անցա  ACBA-CREDIT AGRICOLE բանկում:

Խորին շնորհակալություն եմ հայտնում Արման Մալխասյանին մատուցած գիտելիքների և ջերմ վերաբերմունքի համար, ինչպես նաև մաղթում եմ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին նորանոր հաջողություններ:

Անուշ Ափիկյան, 24 տարեկան

Նախ ասեմ, որ շատ գոհ եմ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում տիրող ջերմ մթնոլորտից, հյուրասեր անձնակազմից: Արդեն մթնոլորտն իսկ նպաստում է, որ քեզ օտար չզգաս ու հեշտությամբ ընկալես մատուցվող բարձրակարգ ուսուցումը: Այս կենտրոնում ստացած գիտելիքներս կիրառում եմ գործնականում՝ աշխատանքային առօրյայում և շատ ուրախ եմ, որ առիթ եմ ունեցել շփվել  այս կենտրոնի անձնակազմի հետ և ուսանել այստեղ: Կարծում եմ բանկային ոլորտի աշխատակիցների համար անհրաժեշտ է համապատասխան կրթություն ստանալ ու լինել մասնագիտական որակավորում ունեցող աշխատակից, հետևաբար վստահորեն խորհուրդ եմ տալիս այցելել կենտրոն ու համոզված լինել, որ կստանաք մնայուն գիտելիքներ ու ձեռք կբերեք համապատասխան հմտություններ:

Շնորհակալություն…

Մարիամ Սահակյան, 23 տարեկան

Ավարտելով Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանը` հասկացա, որ բանկային համակարգի մասին ունեմ ոչ համապատասխան գիտելիքներ: Այդ իսկ պատճառով, տեղեկանալով «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերության «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոնի»  Բանկային գործ և վարկավորում դասընթացի մասին, որոշեցի հաճախել այնտեղ: Եվ հիմա հստակ կարող եմ նշել, որ «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերությունը հնարավորություն է տալիս շատ անձանց տիրապետելու կայուն տեսական գիտելիքների, որոնց հիման վրա էլ մենք՝ երիտասարդներս, կարող ենք մուտք գործել բանկային համակարգ:

Շնորհակալություն եմ հայտնում «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերության ողջ անձնակազմին` ի դեմս Արման Մալխասյանի:

Գայանե Արսենյան, 23 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում  մասնակցել եմ  Բանկային գործ և վարկավորում երկամսյա  դասընթացին, որի ժամանակ ստացել  եմ  խորացված  գիտելիքներ այս ոլորտի  վերաբերյալ:

Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Արման Մալխասյանին, ինչպես  նաև Արտակ Մալխասյանին, ովքեր դասավանդմանը հատուկ մոտեցում են ցուցաբերում, կիրառում դասվանդման այնպիսի մեթոդներ, ինչը առավել դյուրին է դարձնում դասավանդման նյութի ընկալումը: Դրան մեծապես նպաստում են տիպիկ օրինակները, որոնց շնորհիվ անգամ այլ մասնագիտություն ունեցող ուսանողները կարողանում են հեշտությամբ յուրացնել նյութը: Ինպես նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր  շատ  սիրելի Անիին, ով պատշաճ կերպով կատարում էր բոլոր կազմակերպչական  աշխատանքները:

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ին ցանկանում եմ նորանոր  հաջողություններ  և ձեռքբերումներ:

Երվանդ Հովհաննիսյան, 21 տարեկան

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ստեղծել են այս ուսումնական կենտրոնը: Այս 2 ամսվա ընթացքում ես ստացա բավականին գիտելիքներ, որի համար շնորհակալ եմ Մալխասյան եղբայրներին` Արման Մալխասյանին և Արտակ Մալխասյանին:  Դասաժամերը լեցուն էին հարց ու պատասխաններով, մեր կողմից տրված հարցերին ստանում էինք սպառիչ պատասսխաններ: Հետաքրքիր էր նաև շփվել ուսանողական անձնակազմի հետ թե’ դասի ներսում թե’ դասից դուրս:

ՄԱՂԹՈՒՄ ԵՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՆՈՐԱՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Աչոն Մովսիսյան, 24 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում մասնակցել եմ Բանկային գործ և վարկավորում դասընթացին: Դասընթացի ժամանակ ձեռք եմ բերել գիտելիքներ, որոնք, վստահ եմ, բավարար կլինեն բանկային ոլորտում աշխատանք սկսելու համար: Դասերը շատ մատչելի էին բացատրվում ու ամենակարևորը շատ հաճելի մթնոլորտում էին անցկացվում: Շատ ուրախ եմ, որ ՀՀ-ում կա այսպիսի կազմակերպություն, որը կարող է մեզ  երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու հնարավորություն տալ:

Շնորհակալություն եմ հայտնում «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»- ին:

Սվետլանա Գալստյան, 22 տարեկան

Ես՝ Սվետլանա Գալստյանս, ավարտել եմ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի հողագույքային  հարաբերություններ բաժինը: Չունենալով բանկային համակարգում աշխատելու համար համապատասխան գիտելիքներ՝ ցանկացա մասնակցել «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպվող բանկային գործ, բանկային օրենսդրություն, բանկային հաշվապահություն և ՀՀ ԿԲ քննությունների նախապատրաստման դասընթացներին: «Մալխասյան Քոնսալթինգ»-ում ստացած գիտելիքների  շնորհիվ այսօր ես կարող եմ վստահ քայլերով առաջ գնալ: Կենտրոնը ինձ հնարավորություն տվեց ինքնավստահ կերպով մուտք գործել բանկային համակարգ: Շնորհիվ Արման Մալխասյանի տված գիտելիքների՝ ես կարողացա աշխատանք գտնել բանկային համակարգում՝ Արդշինինվեստբանկում:

Անչափ շնորհակալ եմ «Մալխասյան Քոնսալթինգ»-ի ողջ անձնակազմին՝ հանձինս Արման Մալխասյանի: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և բարձունքներ:

Լուիզա Փահլևանյան, 24 տարեկան

Ընդամենը մեկ ամիս եմ հաճախել «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում անցկացվող բանկային գործ դասընթացին, բայց հասցրել եմ ստանալ բանկային գործին առնչվող թե’ տեսական և թե’ փորձնական գիտելիքներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արման Մալխասյանին՝ նյութը մատչելի բացատրելու համար և իր անձնակազմին՝ դասերը ջանասիրաբար կազմակերպելու համար: Համոզված եմ, որ կգտնեմ համապատասխան աշխատանք, որտեղ կարող եմ կիրառել ստացածս գիտելիքները:

Գայանե Ղամբարյան, 26 տարեկան

Մասնագիտությամբ երաժիշտ եմ: Երբ որոշեցի ուժերս փորձել բանկային ոլորտում, ցանկացա գտնել  մի ուսումնական  հաստատություն, որտեղ ինձ հնարավորություն կընձեռվեր կարճ ժամանակամիջոցում ստանալ մաքսիմալ քանակի գիտելիք: Համաձայնեք, որ հեշտ խնդիր չէի դրել իմ առջև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինձ համար լիովին անծանոթ մի ոլորտ պետք է մուտք գործեի: «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի շնորհիվ ես կարողացա գտնել իմ խնդրի ամենաարդյունվետ և, միևնույն ժամանակ, շատ հաճելի  լուծումը: Մասնակցում եմ «Բանկի մասնաճյուղի երիտասարդ կառավարիչ» հատուկ դասընթացին, որը շուտով ավարտելուց հետո, պատշաճ գիտելիքներով զինված, կարող եմ ինձ զգալ երաժիշտ, որը կարող է լինել նաև բանկային ոլորտի լիիրավ աշխատակից:

Շնորհակալ եմ Արման Մալխասյանին ուսանողներին մատչելի և պատկերավոր գիտելիքներ հաղորդելու համար: Նույնիսկ ամենաբարդ հարցերին նա ունի շատ պարզ ու հասկանալի պատասխաններ: Իսկ ամենակարևորը, որ ուսումնական պրոցեսը անցնում է շատ ջերմ, ընկերական  ու հաճելի մթնոլորտում:

Արա Ղազարյան, 24 տարեկան

Հաճախելով «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպվող Բանկային գործ և վարկավորում դասընթացին` ձեռք բերեցի խորացված գիտելիքներ բանկային գործի տեսական հիմունքների վերաբերյալ, պատկերացում կազմեցի վարկի էության, վարկավորման սկզբունքների և մեթոդների մասին, ծանոթացա վարկավորման տեսակներին և վարկային գործառնություններին: Դասավանդման մեթոդները, որոնք վարպետորեն կիրառվում էին հմուտ և բազմափորձ դասախոսների կողմից, նպաստում էին նյութի հեշտ յուրացմանը: Այդ փաստը շատ կարևոր է, քանի որ հատուկ մշակված ծրագիրը նախատեսված է բոլորի համար` անկախ մասնագիտությունից: Ստացած գիտելիքներս ակնկալում եմ օգտագործել գործնականում:

Շնորհակալություն եմ հայտնում «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին և նորանոր ձեռքբերումներ եմ ցանկանում:

Լիլիթ Խաչատրյան, 25 տարեկան

Ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և աշխատելով ԼՍՈՖՏ ՍՊԸ-ում որպես առևտրային բանկերի համար գրված ծրագրի թեստավորող՝ որոշեցի բանկային համակարգի մասին գիտելիքներս խորացնելու նպատակով հաճախել  «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում կազմակերպվող Բանկային գործ և Բանկային հաշվապահություն դասընթացներին: Ավարտելով դասընթացները՝ վստահորեն կարող եմ ասել, որ այս կենտրոնում կարելի է հիմնավոր գիտելիքներ ձեռք բերել բանկային գործի ոլորտում: Դասընթացների ընթացքում, որոնք անցնում են չափազանց անմիջական և ջերմ մթնոլորտում, ուսանողներին մատուցվում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև բանկային համակարգում բազմամյա փորձի հիման վրա տրվում են արժեքավոր խորհուրդներ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կենտրոնի ամբողջ անձնակազմին՝ ի դեմս Արման Մալխասյանի, ձեռք բերած գիտելիքների և իհարկե բարեհամբույր և պրոֆեսիոնալ վերաբերմունքի համար:

Մելանյա Հայրապետյան, 23 տարեկան

Սովորել եմ ԵՊԼՀ-ում՝ օտար լեզուների ֆակուլտետի լեզվաբանություն, իսկ մագիստրատուրան հանրային կառավարում բաժնում: Ուսումնառության ընթացքում հաճախ էինք գնում սեմինարների. հաճախեցինք Կենտրոնական բանկ՝ տեղեկանալու իր գործառույթների և գործունեության մասին: Այսպես մեծ հետաքրքրություն առաջացավ բանկային համակարգի գործունեության հանդեպ: Արդեն մի քանի ամիս էր, ինչ տեղեկացել էի «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի մասին և որոշեցի դիմել կենտրոն` մասնագիտացված բանկային դասնթացներն անցնելու համար: Դասընթացին հաճախելու առաջին իսկ օրերից հասկացա, որ չեմ սխալվել՝ ընտրելով հենց «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ը:

Արման Մալխասյանի բարձր պրոֆեսիոնալիզմի ու գիտելիքների շնորհիվ ստացա անհրաժեշտ ինֆորմացիա բանկային համակարգի մասին: Նյութը բացատրվում ու քննարկվում է տարաբնույթ օրինակների միջոցով: Պարոն Մալխասյանի բացառիկ և իրական օրինակները մատուցվող նյութը շատ ավելի մատչելի են դարձնում և մատչելի են նույնիսկ տարբեր մասնագիտություններ ունեցող անձանց համար: Դասընթացներն իրականացվում են ոչ լարված, աշխույժ մթնոլորտում:

Լավագույն ցանկություններով՝ Մելանյա Հայրապետյան

Սալբի Մելքոնյան, 29 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում մասնակցել եմ Բանկային գործ և վարկավորում երկամսյա  դասընթացին, որի ժամանակ ստացել  եմ  բավարար  գիտելիքներ և կարող եմ շատ հանգիստ ու անկաշկանդ մասնակցել բանկային ոլորտում թափուր աշխատատեղերի համար հայտարարված մրցույթներին:

Շնորհակալություն եմ հայտնում   Արման Մալխասյանին և Արտակ Մալխասյանին, ովքեր տվեցին մեզ խորացված գիտելիքներ և շատ օգտակար խորհուրդներ իրենց երկար տարիների բանկային աշխատանքի փորձից ելնելով, ինչը որ չես կարող գտնել ոչ մի գրականությունում:

Մի խոսքով շնորհակալ եմ   «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի ողջ անձնակազմին և ցանկանում եմ նորանոր նվաճումներ:

Մանյա Սահակյան, 24 տարեկան

Տեղեկանալով «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի մասին որոշեցի հաճախել այստեղ: Արդեն մի քանի ամիս է, ինչ հաճախում եմ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպվող մասնագիտացված բանկային դասընթացներին: Նախ ասեմ, որ  շատ գոհ եմ կենտրոնում տիրող ջերմ  մթնոլորտից: Ընկերությունը հնարավորություն  է տալիս ձեռք բերելու բանկային գործի տեսական հմտություններ, որոնց շնորհիվ կարող եմ վստահ առաջին քայլերս անել բանկային ոլորտում: Այստեղ կիրառվում են դասավանդման այնպիսի մեթոդներ, որոնք առավել դյուրին ու հասկանալի են դարձնում նյութը:

Շնորհակալություն եմ  հայտնում «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի ողջ անձնակազմին՝ ի դեմս Արման  Մալխասյանի և ցանկանում եմ նորանոր հաջողություններ:

Թամարա Չոբանյան, 23 տարեկան

Ես՝ Թամարա Չոբայանս, մասնակցելով «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպվող բանկային մասնագիտացված դասընթացներին՝ յուրացրեցի բանկային գործին վերաբերող գիտելիքների մի ամբողջական փաթեթ, ինչն էլ, հուսով եմ, կդառնա իմ կարիերայի հաջողության գրավականներից մեկը? Ստացա ինձ անչափ հետաքրքրող և կարևոր շատ հարցերի պատասխաններ՝ շնորհիվ բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ մասնագետների:

Ողջունում և շնորհակալություն եմ հայտնում «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի ամբողջ անձնակազմին, բարձրակարգ ուսումնական գործընթաց կազմակերպելու համար և մաղթում նորանոր հաջողություններ:

Անի Գասպարյան, 29 տարեկան

Բարև շատ սիրելի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»:

Ես` Անի Գասպարյանս, 2012թ. –ին ձեր կենտրոնում անցնելով Բանկային գործ դասընթացի մեկամսյա կուրս` ստացել եմ բանկային գործին առնչվող ընդհանուր գիտելիքներ: Դասերին մասնակցել եմ մեծ հաճույքով, քանի որ դրանք անցնում էին հաճելի մթնոլորտում և ամենակարևորը` շատ մատչելի էր մատուցվում դասընթացի նյութը:

Շնորհակալ եմ ստացած գիտելիքների և անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքի համար:

Ես դեռ կվերադառնամ…

Գայանե Հովսեփյան, 36 տարեկան

Կցանկանայի ողջունել ինձ համար արդեն շատ սիրելի դարձած «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին:

Երբ երեք ամիս առաջ եկա այստեղ գրեթե պատկերացում չունեի, թե ինչ է իրենից ներկայացնում բանկային գործը, սակայն այս ոլորտը միշտ հետաքրքրել է ինձ: Դասընթացին հաճախելով ստանում եմ խորը և բազմակողմանի գիտելիքներ: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Արման Մալխասյանին: Նրա յուրահատուկ մոտեցումը դասավանդմանը և նյութի մատուցմանը, իրական կյանքից վերցված պրակտիկ և կենդանի օրինակները օգնում են հեշտությամբ հասկանալ և ընկալել նույնիսկ այն, ինչ սկզբից չափազանց բարդ էր թվում: Ես համոզված եմ, որ այս դասընթացները ավարտելով կկարողանամ աշխատանք գտնել բանկային ոլորտում, որն առաջ ինձ անհասանելի նպատակ էր թվում:

Խորհուրդ կտամ բոլորին, եթե Ձեզ հետաքրքրում է բանկային գործը, ապա առանց երկմտելու այցելեք «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն» և համոզված եղեք, որ Դուք ճիշտ ուղու վրա եք:

Լևոն Սահակյան, 22 տարեկան

Բարև Ձեզ:

Ես ուզում եմ գոհունակությունս հայտնել «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում կազմակերպվող մասնագիտացված բանկային դասընթացների, ուսուցման մեթոդիկայի, ծրագրերի, ինչպես նաև անձնակազմի վերաբերյալ: Ես կենտրոնում մասնակցել եմ Բանկային գործ դասընթացին, ստացել խորացված գիտելիքներ: Խմբերի փոքր լինելու հանգամանքը և դասախոսների պրոֆեսիոնալիզմը նպաստում են ուսուցման արդյունավետությանը:

Այժմ գիտելիքներս կիրառում եմ վարկային կազմակերպությունում, ինչը, ըստ իս, իմ մասնագիտական առաջընթացի առաջին հիմնաքարն է:

Շնորհակալություն «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ին և հատկապես հիմնադիր Արման Մալխասյանին…

«Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում մասնակցել եմ Բանկային գործ դասընթացին և ստացել եմ արդիական,խորացված գիտելիքներ բանկային ոլորտի վերաբերյալ, որը, կարծում եմ, պետք է իմանա յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է աշխատել տվյալ ոլորտում: Ճիշտ դասավանդման մեթոդիկայի շնորհիվ կենտրոնում սովորողները  ստանում են տեսական և պրակտիկ գիտելիքներ, որոնք հեշտ կիրառելի են գործնականում:

Իսկ կենտրոնի անձնակազմին շնորհակալություն եմ հայտնում և ցանկանում եմ նորանոր հաջողություններ:

Հասմիկ Մկրտչյան, 22 տարեկան

«Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում մասնակցել եմ Բանկային գործ դասընթացին և ստացել եմ արդիական,խորացված գիտելիքներ բանկային ոլորտի վերաբերյալ, որը, կարծում եմ, պետք է իմանա յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է աշխատել տվյալ ոլորտում: Ճիշտ դասավանդման մեթոդիկայի շնորհիվ կենտրոնում սովորողները  ստանում են տեսական և պրակտիկ գիտելիքներ, որոնք հեշտ կիրառելի են գործնականում:

Իսկ կենտրոնի անձնակազմին շնորհակալություն եմ հայտնում և ցանկանում եմ նորանոր հաջողություններ:

Սոնա Ստեփանյան,  32 տարեկան

Ողջունում եմ ‘’Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն’’-ին և նրա աշխատակազմին: Ուզում եմ իմ շնորհակալական խոսքը հղել մեր խմբի ղեկավար Արման Մալխասյանին իր ջերմ և հարգալից վերաբերմունքի համար: Նա լինելով շատ խելացի և բանիմաց մասնագետ` իր դասընթաց ների նյութերը մեզ է մատուցել առավել մատչելի և հասկանալի:

Ես լինելով ընկերության ուսանողը` ստացել եմ շատ ավելի գիտելիքներ քան սպասում էի: Ճիշտ է ես միայն դասընթացների մեկամսյա /06.11.2012-06.01.2012թթ/ փուլն եմ հաճախել, բայց այդ մեկ ամսվա ընթացքում ձեռք եմ բերել շատ  գիտելիքներ, նոր ընկերներ և հիանալի խմբի ղեկավար:

Շնորհակալություն………………..

Նարեկ Դանիելյան, 22 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում մասնակցել եմ Բանկային գործ դասընթացին և ստացել Բանկային գործին առնչվող խորացված գիտելիքներ, ինչպես նաև լավ ընկերներ և հետաքրքիր մարդկանց հետ ծանոթության հնարավորություն, ինչը շարունակվում է նաև դասընթացն ավարտելուց հետո: Արդյունքում՝ խորացված, պրակտիկ և ընդհանուր գիտելիքներ բանկային գործից, մտահորիզոնի ընդլայնում, անհրաժեշտ խորհրդատվություն: Այժմ ես աշխատում եմ և ստացած գիտելիքներս կարողանում եմ կիրառել գործնականում:

Այդ ամենի համար շնորհակալություն եմ հայտնում «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին և իմ ավագ ընկեր և բարեկամ Արման Մալխասյանին:

Աննա Գևորգյան, 22 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն» հաճախում եմ արդեն 6 ամիս: Կենտրոնում ստանում եմ հիմնավոր գիտելիքներ, որոնք վերջում ստուգվելու են ՀՀ կենտրոնական բանկում: Կարող եմ ասել, որ ձեռք եմ բերում երկրորդ մասնագիտություն: Արդեն վերջին` ՀՀ ԿԲ որակավորման քննությունների նախապատրաստման դասընթացին եմ մասնակցում: Դասախոսների մասնագիտական հմտություններն ու սրտացավ վերաբերմունքը ստիպում են մեզ ավելի ու ավելի հետևողական լինել ամեն հարցում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա այսպիսի կազմակերպություն, որի օգնությամբ մարդիկ մի քանի ամսվա ընթացքում կարող են դառնալ լավ մասնագետ և աշխատանքի անցնել բանկային համակարգում:

Շնորհակալություն եմ հայտնում «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին:

Մհեր Հայրապետյան, 23 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում մասնակցել եմ Բանկային գործ մեկամսյա դասընթացին և այդ 1 ամսվա ընթացքում ստացել եմ այնքան գիտելիք, որն ինձ լիարժեք բավարար կլինի ՀՀ բանկային համակարգում աշխատելու և կարիերա սկսելու համար: Վստահ եմ, որ այդքան գիտելիք, որ մեզ Արման Մալխասյանն է տվել, մեկ այլ նմանատիպ կրթական հաստատությունում կտևեր նվազագույնը 1 տարի: Դասերը շատ հետաքրքիր էին անցնում, նախատեսված նյութը շատ մատչելի էր մատուցվում յուրաքանչյուրիս:

Շնորհակալություն եմ հայտնում Արման Մալխասյանին խորացված գիտելիքներ փոխանցելու համար:

Բոլորին խորհուրդ եմ տալիս սովորել «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում և դառնալ պահանջված մասնագետ:

Գայանե Ղանդիլջյան, 28 տարեկան

Ասեմ, որ դեռ ոչ շատ, բայց ոչ էլ քիչ ժամանակ է, ինչ մասնակցում եմ «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի «Բանկի մասնաճյուղի երիտասարդ կառավարիչ» հատուկ ծրագրին ու ասեմ, որ առավելությունները մի քանիսն են՝

  1. «Բանկի մասնաճյուղի երիտասարդ կառավարիչ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել Բանկային գործին, Բանկային օրենսդրությանը, Բանկային հաշվապահությանը և Առևտրային բանկերի վարկային գործառնություններին առնչվող խորացված գիտելիքներ: Այս ծրագրի ավարտին մենք՝ մասնակիցներս,  հանձնելու ենք ՀՀ Կենտրոնական բանկի` բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայականի քննություն, որը անցկացվում է Հայաստանի բանկերի միությունում և ստանալու ենք ՀՀ առևտրային բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորում:
  2. Ուսուցման մեթոդիկան յուրօրինակ է այնքանով, որ ես տարբեր սեմինարների, դասընթացների եմ մասնակցել, սակայն նմանատիպ մեթոդիկայի հետ ոչ մի տեղ չեմ առնչվել:
  3. Չհասկանալ հասկացություն չկա, հարցեր ուղղում ենք անկաշկանդ, նույնիսկ մի քանի անգամ և ստանում ենք սպառիչ պատասխաններ:
  4. Վճարման կարգը շատ մատչելի է. ծրագրի արժեքը 250.000 դրամ է (տևողությունը 6 ամիս է), սակայն վճարում ենք 5 ամսվա ընթացքում՝ ամեն ամիս 50.000 դրամ:
  5. Հումորը անսպառ է:

Հ.Գ.

Էլ որն ասեմ, էնքան շատ են առավելությունները, որ մնացածը տեսնելու և համոզվելու համար գալ ու սեփական աչքով տեսնել է պետք: Հո մենակ ասելով չի…

Արևիկ Մահինյան, 23 տարեկան

Ողջույն իմ շատ սիրելի և հարազատ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»:

Հիմնական մասնագիտությունից բացի սիրելով բանկային գործը, որոշեցի մասնակցել «ՄԱԼԽԱՍՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի  կողմից  կազմակերպված դասընթացին:Ունենալով այլ մասնագիտություն, թվում էր դժվար կլիներ յուրացնել, բայց չարաչար սխալվեցի,  շնորհիվ փորձառու և բանիմաց խմբի ղեկավար Արման Մալխասյանի ամեն ինչ պարզ էր ու հասկանալի,որի համար անչափ շնորհակալ եմ:   Ինչ վերաբերվում է գիտելիքներին, ապա պիտի ասեմ, որ բավականին արդյունավետ են անցել դաընթացները, քանի որ այժմ ավելի հստակ պատկերացում ունեմ բանկերի մասին:Ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել նաև լավ ընկեր և  ուսուցիչ Արման Մալխասյանին՝  ինձ մատուցած բարձր գիտելիքների և ջերմ վերաբերմունքի համար:

Ելենա Բաբայան, 32 տարեկան

Բարև Ձեզ:

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել եմ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում բանկային գործ դասընթացին: Բացի իմ հիմնական մասնագիտությունից  որոշեցի ուսումնասիրել նաև բանկային գործը: Կենտրոնում  պրոֆեսիոնալ մասնագետի շնորհիվ  շատ բովանդակալից և մատչելի գիտելիքներ ստացա: Շնորհակալ եմ  «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին այդպիսի հնարավորություն ընձեռնելու համար:

Նազելի Վիրաբյան, 28 տարեկան

«Ամենադժվարը իմանալ, բացահայտել այն՝ ինչ դու չգիտես»:

Թերևս այս միտքը հենց պրակտիկորեն կյանքի կոչվեց «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպվող դասընթացներին իմ մասնակցության առաջին իսկ օրը. այսինքն հասկացա ամենակարևորը՝ ինչ մասնագիտական ինֆորմացիայի պակաս ունեմ, որտեղ եմ թերինֆորմացված, և ամենակարևորը, որ չնայած բանկային համակարգում ես բավարար պրակտիկ փորձ ունեի, այնուամենայնիվ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ իմ պատկերացումները ռադիկալ կերպով փոխվելու էին և այդպես էլ եղավ:

Ինչևէ, սուբյեկտիվ և անկեղծ մտորումներս մի կողմ թողնեմ և անդրադառնամ դասընթացների կազմակեպման և վարման մեթոդիկային: Նշեմ, որ խմբում ընդգրկված մասնակիցների հիմնավորված սակավ քանակը (խմբում առավելագույնը 4 ուսանող) բնականաբար ենթադրում էր դասապրոցեսի ընթացքում ինֆորմացիայի փոխանցման անմիջական և անկաշկանդ մթնոլորտ և հետևաբար գիտելիքի յուրացման արդյունավետություն: Բացի այդ, դասընթացի բուն նյութի մանրակրկիտ մատուցումը նույնպես երաշխավորում էր գիտելիքի լիարժեք ընկալումը (հարց-պատասխան, քննարկում, տպավորիչ օրինակներ և այլն): Առաջին հայացքից ոչ այնքան կարևոր թվացող հանգամանք ևս կարելի էր նշել, որ դասընթացի նյութը տրամադրվում էր նախապես ծանոթացման, սակայն ինֆորմացիայի մի ահռելի մասնաբաժին (տվյալ թեմայի հետ առնչվող) մենք ստանում էինք նաև բանավոր հիմունքներով (իհարկե գրառումներ կատարելու իրավունքով), ինչը ևս մասնակցի գիտելիքային բավարարվածության գրավական է:

Այս բոլոր նկատառումներից ելնելով կշարունակեմ դասընթացների բոլոր հնարավոր մակարդակներին մասնակցել և իմ մասնագիտական ձեռքբերումներն օգտագործել աշխատանքային նորանոր վերելքների համար:

Գայանե Խաչատրյան, 21 տարեկան

Հաշվապահության դասընթացների փնտրտուքներում, բախտի բերմամբ, թե պատահմամբ զանգեցի «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ: Անիի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ ոչ թե սովորական հաշվապահության, այլ բանկային հաշվապահության դասընթաց են առաջարկում: Դա այն էր, ինչ պետք էր ինձ: Գնացի, ծանոթացա, հավանեցի դասընթացի բովանդակությունը և պայմանները: Մթնոլորտը անկաշկանդ էր, պարոն Մալխասյանը համբերատար պատասխանում էր բոլոր անհասկանալի հարցերին: Շատ քիչ հարցեր էին ծագում ինձ մոտ, քանի որ ամեն ինչ բավականին պարզ ու հասկանալի էր մեզ մատուցվում:

Կրկին ու ավելի վստահ ասում եմ՝ այն էր, ինչ պետք էր ինձ: Այժմ հանդիսանում եմ Արցախբանկի աշխատակից:

Շնորհակալություն «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի անձնակազմին՝ Արման Մալխասյանի գլխավորությամբ:

Ժորա Ավետիսյան, 22 տարեկան

Ես`  Ժորա Ավետիսյանս, մասնագիտական ուսումնառության տարիներին որոշել եմ զբաղվել բանկային գործով:

Հիմնական մասնագիտությունից  բացի, սիրելով բանկային աշխատանքը, մասնակցել  եմ  «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերության «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոնի» բանկային գործ, բանկային օրենսդրություն, բանկային հաշվապահություն և ՀՀ ԿԲ քննությունների նախապատրաստման դասընթացներին, ձեռք  եմ բերել  կայուն տեսական գիտելիքներ` ստանալով բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայական: «Մալխասյան Քոնսալթինգ» ընկերությունը հնարավորություն  է տալիս  ձեռք  բերելու բանկային  գործի հմտություններ, որոնք օգնում են  յուրաքանչյուր սկսնակ և անգամ իր գործում մասնագիտացած անձի  դրանք կիրառելու աշխատանքում: Ուսումնառության ընթացքում  ստացած գիտելիքներս ներկայումս կիրառում եմ իմ աշխատանքային պրակտիկայում: Յուրաքանչյուր  աշխատանք  պահանջում է խորը գիտելիքներ ու մասնագիտական  կարողություններ, որոնք կարող են լրացնել անգամ աշխատանքային փորձի պակասը և թույլ տալ  նորովի  կազմակերպելու  սեփական  աշխատանքում հաջողությունների հասնելու գործընթացը: Հավաստիացնում եմ, որ  յուրաքանչյուր դիմորդ վստահաբար կարող է դիմել ընկերություն` ստանալու  բանկային գործի վերաբերյալ լիարժեք հիմնավոր գիտելիքներ:

Շնորհակալություն եմ հայտնում Արման Մալխասյանին բանկային գործի մասնագիտացման ու որակավորման հարցում դիմորդներին գիտելիքներ տալու համար:

Քնարիկ Վարդանյան, 22 տարեկան

Ողջույն իմ շատ սիրելի և հարազատ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»: Ուզում եմ հիացմունքս արտահայտել Ձեր կենտրոնի և Ձեր աշխատակազմի վերաբերյալ: Բանկային գործ դասընթացի շրջանակներում ձեռք եմ բերել բավականին խորացված գիտելիքներ շնորհիվ խմբի ղեկավար Արման Մալխասյանի: Նա, ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ և բարձր գիտելիքներ, իր անմիջական վերաբերմունքի շնորհիվ մեզ մատուցում էր այն ամենը, ինչ մենք միայն կսովորեինք երկար տարիներ աշխատելուց հետո: Ուզում եմ նաև շնորհակալությունս հայտնել մեր բոլորի կողմից շատ սիրելի Անիին, ով համբերատար պատասխանում էր մեր բոլոր հարցերին օրվա ցանկացած ժամի: Սիրելի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն», շնորհակալ եմ Ձեզ` Ձեր տված գիտելիքների, Ձեր բարյացկամ վերաբերմունքի և այն ընկերների համար, որոնց ձեռք եմ բերել հաճախելով Ձեր դասընթացներին:

Գայանե Դավթյան, 34 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոնում» անցել եմ դասընթացների առաջին փուլը և կարող եմ ասել, որ բավական լավ կարծիքի եմ մատուցման որակի և առհասարակ պարոն Ա.Մալխասյանի բարձր պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ:

Սիրան Աղումյան, 22 տարեկան

Բարև ձեզ:

Ողջունում եմ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին և նրա աշխատակազմին: Ուզում եմ շնորհակալությունս  հայտնել ստացած գիտելիքների համար: Նաև շնորհակալ եմ խմբի ղեկավար Արման Մալխասյանին տված գիտելիքների և հարգալից վերաբերմունքի համար: Նա, լինելով տվյալ ոլորտում բանիմաց մասնագետ, դասընթացների նյութերը մեզ է մատուցել առավել մատչելի և հասկանալի: Ես, լինելով ընկերության ուսանողը, ստացել եմ գիտելիքներ, որոնք ողջ կյանքում ինձ օգտակար կլինեն: Ճիշտ է, ես մասնակցել եմ միայն մեկամսյա փուլին, բայց այդ մեկ ամսվա ընթացքում ձեռք եմ բերել շատ գիտելիքներ:

Շնորհակալություն «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»–ին:

Փառանձեմ Ասատրյան, 29 տարեկան

 Считаю, что это единственный в Ереване такого рода учебный центр, готовящий востребованных специалистов в такой перспективной и важной отрасли. Программу дают реально сильную и насыщенную. MALKHASYAN CONSULTING для тех кто реально хочет учиться. Если есть желание и стремление – центр поможет самореализоваться. Еще большой плюс в том, что можно совмещать работу и учебу. Я ещё не закончила, но работаю и прекрасно совмещаю. Преподаватель-Один из немногих преподавателей, который умеет очень хорошо объяснять на первый взгляд сложные вещи. Он практик, поэтому у него есть живые примеры и реальные сведения о банковском деле, а не голая теория. Небольшое количество студентов в группе, нет нудных лекций, всё проходит в режиме свободного общения со специалистом. Хочу выразить “Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն” огромную благодарность, за то что дал прекрасную базу и прекрасный старт.

Ժասմենա Սարգսյան, 41 տարեկան

 Ես Սարգսյան Ժասմինն եմ: Դեռ դասընթաց եմ անցնում «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոնում»: Դրական կարծիք վաղուց է ձևավորվել ընկերության վերաբերյալ: Քանի դեռ սովորում եմ, դրական կարծիքը օր օրի ավելանում է: Դասերն անցնում են շատ անմիջական, Մալխասյանը դասը վարում է շատ մատչելի, բոլորի համար ընկալելի: Դասախոս-ուսանող կապի գաղտնիքը Մալխասյանը տիրապետում է լիարժեք, ինչը կարևոր պայման է արդյունք ստանալու համար: Շատ կարելի է գրել, բայց հակիրճ արտահայտվեմ: Անձամբ ես սիրով եմ հաճախում և մեծ սպասելիքներ ունեմ:

Համոզված եմ, որ ստացած գիտելիքների շնորհիվ կկարողանանք մեր նպատակներն իրականացնել:

Հրանուշ Սաղաթելյան, 27 տարեկան

Ոչինչ այնպիսի պարզությամբ աչքի չի ընկնում, ինչպես մեծությունը, լինել հասարակ, հենց նշանակում է լինել մեծ:

Իսկապես Էմերսոնի այս թևավոր խոսքն ինձ համար ուղեցույց է դարձել կյանքում: Որոշել էի սովորել Բանկային գործ: Համացանցով տվյալներ էի փնտրում: Հայտարարությունների մեջ աչքի ընկավ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ը, որտեղ նշված չէր դասախոսական կազմը, այլ կար համեստ տեղեկություն դասընթացի վերաբերյալ: Քայլերս և հեռախոսազրույցը մեր արդեն սիրելի Անիի հետ ինձ բերեցին այստեղ: Առաջին իսկ դասից ես հասկացա, որ միջավայրը ընկերական է ու ջերմ: Իսկ ամենակարևորն այն է, որ սկսնակների և հատկապես ոչ մասնագետների համար հասկանալի է և հեշտ ըմբռնելի: Կա ևս մի կարևոր դրվագ, որ դասախոսություններ չենք գրում, այլ նյութը տրվում է նախօրոք: Թերևս կարող են լինել մարդիկ, որոնք կսկսեն մտածել, թե ինչպես կարող են դառնալ լավ մասնագետներ, եթե գրքեր չեն կարդում: Կա սրա հակիրճ պատասխանը՝ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»:

Մեր շատ սիրելի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն», շնորհակալ ենք, որ մեզ դարձնում եք մասնագետ, ով վաղը կարող է բարձր գլխով մտնել բանկ եւ հպարտ շարժվել առաջ: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, եղեք միշտ այդպես յուրօրինակ, գիտելիքներով լեցուն…

Տաթևիկ Գասպարյան, 20 տարեկան

Ինձ համար «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ը այն ուսումնական հաստատությունն է, որտեղ կայուն գիտելիքներ ձեռք բերելուց բացի կարելի է շփվել հաճելի և խելացի մարդկանց հետ, ձեռք բերել հուսալի և լավ ընկերներ: Փորձառու մասնագետ Արման Մալխասյանի շնորհիվ ստեղծվում է անկաշկանդ մթնոլորտ, ինչի շնորհիվ կարելի է ազատ արտահայտել մտքերը և փոխանակվել գիտելիքներով: Դասերի անցկացման ժամանակ բերված պրակտիկ օրինակները հնարավորություն են տալիս ճիշտ պատկերացում կազմել բանկային համակարգի և մեր ընտրած դասընթացի նրբությունների մասին:

Շնորհակալ եմ այդ ամենի համար, ցանկանում եմ ձեզ հաջողություն բոլոր նախաձեռնություններում:

Հասմիկ Հարությունյան, 28 տարեկան

 Ողջույն իմ շատ սիրելի «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ:

Նախ ուզում եմ շնորհավորել Ձեզ այսպիսի մեծ ձեռքբերումների և նվաճումների համար: Ես «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում 2012թ. հունիսի 23-ից մասնակցել եմ Բանկային գործ դասընթացին և շատ գոհ եմ լավ ընկեր և ուսուցիչ Արման Մալխասյանից` ինձ մատուցած բարձր գիտելիքների և ջերմ վերաբերմունքի համար, որի շնորհիվ ընդունվեցի «Յունիբանկ» ՓԲԸ, բայց անձնական պատճառներով  հրաժարվեցի ինձ առաջարկված աշխատանքից: Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին, մասնավորապես Արման Մալխասյանին և ցանկանում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են աշխատել Բանկային համակարգում, վստահ կարող եմ ասել, որ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում ստացած գիտելիքներով միանշանակ կարող են անցնել աշխատանքի: Ես այս ամենն ասում եմ իմ փորձից ելնելով:

Ես Ձեզ շատ սիրում և գնահատում եմ:

Արտակ և Քնարա Ավետյաններ, 34 և 23 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգի» լավ բարեկամներ Արտակ (34տ.) և Քնարա (23տ.) Ավետյաններ

Մենք եկանք, սովորեցինք, մտերմացանք, բարեկամացանք էլ հերիք չի, նաև ամուսնացանք: Բա տեսնու՞մ եք, այդ էլ «Մալխասյան Քոնսալթինգը»: Հետո Էլ ասում են «երկու երնեկ մի տեղ չի լինում»: Մենք «Մալխասյան Քոնսալթինգ»-ի օգնությամբ և միջոցով ջարդեցինք այդ կարծրատիպը ու մի բան էլ առաջ անցանք: Ի՞նչ տվեց մեզ մեր սիրելի «Մալխասյան Քոնսալթինգը»-ը: Ամենալավ բաները` կայուն և մնայուն գիտելիքներ, մարդկային հարաբերություններում նոր մոտեցումներ: Խուսափում ենք ընդհանրապես խորհուրդ տալ, բայց այս դեպքում վստահ կարող ենք խորհուրդ տալ սովորելու «Մալխասյան Քոնսալթինգը»-ում: Ահա թե ինչու`

  • նախ և առաջ խմբերը փոքր են, ինչը հնարավորություն է տալիս ավելի լավ յուրացնելու տրված  թեմաները,
  • յուրահատուկ անհատական մոտեցում կա,
  • գիտելիքները փոխանցում է պրակտիկ աշխատող-մասնագետը,
  • ուսման վարձը բարձր չէ, բայց դրա դիմաց ստանում եք բարձր գիտելիքներ:

    Հ.Գ.

    Այսօրվա կյանքում բանկերի հետ չառնչվելը կարելի է ասել անհնար է և միայն այն, որ բանկ արդեն ՎՍՏԱՀԵՍ ես մտնում (որպես բանկային գործի մասնագետ)  դա արդեն ամեն ինչ արժե:

Արևիկ Խաչատրյան, 23 տարեկան

Ողջույն, իմ շաաաաաաաաաաաաատ սիրելի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»:

Նախ և առաջ շնորհավորում եմ Ձեր կենտրոնին՝ այսպիսի հաջողությունների համար: Ես «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում 2011թ. դեկտեմբերի 10-ից մասնակցել եմ Բանկային գործ դասընթացին: Այդ կարճ ժամանակահատվածում ձեռք եմ բերել  բանկային գործին առնչվող շատ կարևոր ու պիտանի գիտելիքներ: Կարող եմ վստահ ասել, որ մեթոդապես շատ ճիշտ և հետաքրքիր են անցկացվում պարապմունքները, ինչի շնորհիվ շատ մեծ ցանկությամբ եմ հաճախել յուրաքանչյուր պարապմունքին: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել առաջին հերթին լավ ընկեր և հետո ուսուցիչ Արման Մալխասյանին՝  ինձ մատուցած բարձր գիտելիքների և ջերմ վերաբերմունքի համար: Ես համոզված եմ, որ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ին դեռ սպասվում են շատ ու շատ ձեռքբերումներ ու հաջողություններ:

Անահիտ Կարապետյան, 21 տարեկան  

Ես «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում սույն թվականի մարտի 1-ից մասնակցել եմ Բանկային գործ, Բանկային օրենսդրություն և Բանկային հաշվապահություն ուսումնական դասընթացներին և ստացել Բանկային գործին, օրենսդրությանն ու հաշվապահությանն առնչվող խորացված գիտելիքներ: Այժմ հատուկ դասընթացի շրջանակներում պատրաստվում եմ ՀՀ ԿԲ որակավորման վկայական ստանալու քննությանը: Նշեմ, որ «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում մատուցվող գիտելիքները արդիական են, մատչելի, լի են կյանքից բերված բազմաթիվ օրինակներով, մատուցման մեթոդը պարզ է: Այստեղ ուսանողը ստանում է ոչ միայն բանկային համակարգին վերաբերվող տեսական և գործնական գիտելիքներ, այլ նաև ճիշտ խորհրդատվություն, ինչի շնորհիվ ուսանողը հեշտությամբ է կարողանում հաղթահարել բանկերում անցկացվող հարցազրույցների փուլերը: Չմոռանամ ասել, որ այս ուսումնական հաստատությունում յուրաքանչյուր ուսանողին յուրահատուկ վերաբերվունք է ցուցաբերվում:

Շնորհակալություն «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ին և հատկապես Արման Մալխասյանին:

Գարիկ Գասպարյան, 25 տարեկան 

Բարև Ձեզ, եթե գիտելիքները նկատի ունեք, ապա գերազանց, բայց վատ էր, որ գործ չկարողացա գտնել: Հաճախել եմ մարտի  20-ից, իմ վկայականը դեռ չեմ էլ վերցրել ժամանակի սղության պատճառով:

Կարինե Ավանեսյան, 26 տարեկան

«Մալխասյան Քոնսալթինգ»-ի կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցել եմ 2012 հունվար-ապրիլ ամիսներին: Ուսումնասիրել եմ բանկային գործ, բանկային հաշվապահություն: Դասընթացների արդյունավետությունը երաշխավորված է շնորհիվ հիանալի մարդու, փորձառու մասնագետ Արման Մալխասյանի, ով օգնել է ինձ ոչ միայն համալրել գիտելիքներս բանկային ոլորտի խորացված և արդիական գիտելիքներով, այլև փոխել աշխարհհայացքս: Ձեռք եմ բերել լավ ընկերներ և վերջապես հնարավորություն վստահաբար այցելելու մի հիանալի կրթօջախ, արդեն վաղուց շատ հարազատ ԲԱՆԿԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Արփինե Կարապետյան, 25 տարեկան

 Начиная с сентября текущего года посещаю  “Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն”. За время обучения прошла уже 2 курса: “Банковское дело” и “Банковское законодательство”. В настоящее время прохожу “Банковскую бухгалтерию”. Считаю, что курс не сложный, но довольно объемный, а благодаря малому количеству людей в группе, занятия приобретают некий индивидуальный характер. Таким образом, материал преподносится довольно понятным языком, а занятия проходят в стиле “вопрос-ответ”. Могу с уверенностью отметить, что приобрела довольно ценный багаж качественных знаний, которые в дальнейшем смогут помочь мне при устройстве на работу в банки Армении.

Գագիկ Փիրումյան, 22 տարեկան

Ես «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում սույն թվականի մարտի 27-ից մասնակցել եմ Բանկային գործ, Բանկային օրենսդրություն և Բանկային հաշվապահություն ուսումնական դասընթացներին և ստացել Բանկային գործին, օրենսդրությանն ու հաշվապահությանն առնչվող խորացված գիտելիքներ: Այժմ հատուկ դասընթացի շրջանակներում պատրաստվում եմ ՀՀ ԿԲ որակավորման վկայական ստանալու քննությանը: Նշեմ, որ դասընթացների նյութը մատուցվում է շատ մատչելի ձևով` ուղեկցվելով տպավորվող օրինակներով և հումորով: Ուսուցման մեթոդիկան այնքան մշակված և հատուկ մտածված է, որ անկախ մասնագիտությունից նյութի յուրացման դժվարություններ չեն առաջանում: Ձեռք բերված գիտելիքների շնորհիվ շատ կարճ ժամանակահատվածում ինձ հաջողվեց ВТБ բանկում հաղթահարել հարցազրույցի երկու փուլերը: Վստահ կարող եմ ասել, որ գիտելիք ունենալու դեպքում անպայման հաջողություն կգրանցեք: Ես ձեռք բերեցի նաև լավ ընկերներ, որոնք ինձ խորհուրդներ են տալիս և քաջալերում:

Հարգանքներով` Գագիկ Փիրումյան

Հասմիկ Պողոսյան, 30 տարեկան

Մեր խմբի դասընթացները սկսվել են նոյեմբերի 6-ից: Ինչ վերաբերում է գիտելիքներին, ապա պիտի ասեմ, որ բավականին արդյունավետ են անցել դասընթացները, քանի որ այժմ ավելի հստակ պատկերացում ունեմ բանկերի կառուցվածի, աշխատելաոճի, բանկերի իրավունքների և պարտականությունների մասին: Գոհ եմ նաև դասընթացները վարելու մեթոդիկայից, քանի որ ստանում եմ իմ հարցերի սպառիչ պատասխանները, իսկ դասընթացի նյութը մատուցվում է հասկանալի և շատ մանրամասն ու ամենակարևորը՝ ոչ ձանձրալի:

Քնարիկ Ավետիսյան, 29 տարեկան

Եթե աշխատելը կարևոր է…

Ողջույն «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»:

Ուզում եմ տպավորություններս արտահայտել Ձեր դասընթացների վերաբերյալ: Հիմա համոզված եմ, որ ճիշտ քայլ եմ կատարել, և բանկային ոլորտի մասնագիտացումը ստացել եմ հենց Ձեր կազմակերպությունում, Ձեր ծրագրերի շնորհիվ ստացել եմ խորացված գիտելիքներ Բանկային գործից, Բանկային օրենսդրությունից և Բանկային հաշվապահությունից: Անձնապես հասկանալով և համոզված լինելով Ձեր կողմից տրվող բարձրակարգ գիտելիքները՝ ուրախ եմ, որ մեր համագործակցությունը դեռ շարունակվում է, և այս ամենը հնարավորություն է ընձեռում ստացված գիտելիքները ստուգել ոչ թէ Ձեր կազմակերպությունում, այլ ՀՀ ԿԲ-ում որակավորում ստանալով: Դա շատ կարևոր է այնքանով, որ շատ կազմակերպություններ իրենց տված գիտելիքները ստուգում են իրենց մոտ դասավանդող մասնագետների կողմից, իսկ Ձեր մոտ ստացված գիտելիքների վերջնական արդյունքը ստուգվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Եթե խնդիր է դրված քո առջև, և ցանկություն ունես աշխատել հայկական կամ ռուսական ֆինանսաբանկային ոլորտում, սակայն չունես մասնագիտական գիտելիքներ, չես տիրապետում մասնագիտական տեղեկատվության ճիշտ մեկնաբանման հմտությանը, չունես խնդիրներ լուծելու մասնագիտական հմտություն, ունես մասնագիտական գիտելիքներ, սակայն չկա դրանց մանրակրկիտ ստուգման և սխալների վերլուծության հնարավորություն, ապա լուծումը մեկն է` «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»: Կենտրոնում հնարավոր է ստանալ ճիշտ խորհրդատվություն, ձեռք բերել մասնագիտական խորը գիտելիքներ, կատարվում է ինֆորմացիայի և տեղեկատվության ճիշտ մատուցում, ինչն առավել դյուրին է դարձնում մատուցված նյութի ընկալումը: Կենտրոնում կարող ես ժամանակ և գումար խնայել, սակայն այդ ամենի դիմաց ստանալ գիտելիք:

Արդյունքում` հնարավորություն հասնել  ցանկալի բարձրունքին:

Տաթև Հարթենյան, 20 տարեկան

Սովորելով Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանում, ցանկացա ավելի խորը ուսումնասիրել բանկային համակարգը՝մասնակցելով «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի  Բանկային գործ դասընթացին:Ես այս կարճ ժամանակահատվածում հասցրեցի ստանալ խորը գիտելիքներ Բանկային գործի վերաբերյալ: Շնորհիվ Արման Մալխասյանի պրոֆեսիոնալիզմի՝ դասերը  ինձ համար անցնում էին չափազանց հետաքրքիր, ուրախ և տպավորիչ, որի արդյունքում սկսեցի էլ ավելի սիրել ընտրածս մասնագիտությունը: Ուզում եմ շնորհակալություն  հայտնել կենտրոնի ամբողջ անձնակազմին՝  ի դեմս Արման Մալխասյանի, ստացածս գիտելիքների և ջերմ վերաբերմունքի համար: Ցանկանում եմ ձեզ նորանոր հաղթանակներ և բարձունքներ:

Սոնյա Սարգսյան, 25 տարեկան

Ձախողելու շատ ուղիներ կան, հաջողելու` միայն մեկը: Ես գտել եմ այդ ուղին` «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն», որտեղ դրվում է բանկային գործին առնչվող գիտելիքների հիմնաքարը…

Տաթևիկ Միկոյան, 23 տարեկան

«ՄԱԼԽԱՍՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի «Բանկայի Կարիերայի Զարգացման Կենտրոն» սկսել եմ հաճախել սույն թվականի նոյեմբերի 10-ից: Հաճախելով մի քանի պարապունքներ կարող եմ վստահորեն ասել, որ կազմակերպության գործելավոճը հիմնված է ճշմարտության և թափանցիկության վրա: Արման Հակոբի Մալխասյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր աշխատանքին: «Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի դասընթացները, տալիս են բանկային գործին առնչվող գիտելիքներ, որոնք կօգտագործվեն հետագայում բանկում աշխատելու համար:

 Գառնիկ Աբգարյան, 17 տարեկան

Բարև ձեզ, ես Գառնիկ Նվերի Աբգարյանն եմ: Ես սովորել և ավարտել եմ «ՄԱԼԽԱՍՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի «Բանկայի Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ում բանկային գործ, բանկային օրենսդրություն և բանկային հաշվապահություն դասընթացները: Առաջին դասաժամը շատ տպավորիչ էր, երբեք չեմ մոռանա այդ օրը` 2011 թվականի մայիսի 30-ը: Առաջին հերթին դասընթացները ինձ տվեցին լավ ընկերներ, մասնագիտական գիտելիքներ, որոնք ամբողջ կյանքի ընթացքում կիրառելի են և մի հոգեհարազատ վայր, որտեղ կարելի է հյուրընկալվել և հարազատ մարդկանց հանդիպել: Ես իմ ստացած գիտելիքների շնորհիվ ուսումնական աշխատանքի անցա ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿՈՒՄ, ապա նաև փորձաշրջան, որը հաջողությամբ ավարտեցի:

Քրիստինե Անտոնյան, 28 տարեկան

Դասընթացները սկսել եմ 2012թ-ի հուլիս ամսին: Այո, իսկապես շատ գոհ եմ «ՄԱԼԽԱՍՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի «Բանկայի Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ից: Այդ դասընթացների շնորհիվ լիարժեք պատկերացում կազմեցի բանկային գործից, ինչը ես չէի ստացել սովորելու ընթացքում: Այն շատ ավելի մատչելի է, այն գիտելիքների դիմաց, ինչ դուք կսովորեք: Ճիշտ է, հիմա շատ  կենտրոններ կան, որտեղ  սովորեցնում են բանկային գործ, բայց առանց մի վայրկյան անգամ մտածելու կարող եմ ասել , իր տեսակի մեջ միակ կենտրոնն է: Ես շատ գոհ և շնորհակալ եմ թե՛ մատուցված գիտելիքներից, թե՛ ջերմ մթնոլորտից:

Արման Գրիգորյան, 26 տարեկան

«ՄԱԼԽԱՍՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի «Բանկայի Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի դասընթացներին մասնակցում եմ դեկտեմբեր ամսից:  Տպավորություններս մեծ են, քանի որ կարճ ժամանակահատվածում հասցրել  եմ  պատկերացում կազմել բանկային գործի վերաբերյալ, ձեռք բերելով նորանոր գիտելիքներ, որի համար երախտապարտ եմ դասախոս` Ա. Մալխասյանին:

Ջուլիետա Սարգսյան, 22 տարեկան

Ես` Ջուլիետա Սարգսյանս, 07.03.12թ-ից մինչև 28.04.12թ-ը մասնակցել եմ «ՄԱԼԽԱՍՅԱՆ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի «Բանկայի Կարիերայի Զարգացման Կենտրոն»-ի կողմից կազմակերպված դասընթացին, որի ընթացքում ուսումնասիրել ենք բանկային ոլորտն ընդհանուր և մասնակի, քննարկել բանկային ոլորտին առնչվող տարբեր խնդիրներ, անդրադարձել նախկինում և ներկայիս գործող բանկային համակարգին: Դասընթացը կազմակերպված էր բարձր մակարդակով: Այն ինձ հնարավորություն տվեց ստանալ արդիական գիտելիքներ, որոնք էլ հնարավորություն ընձեռեցին ճիշտ տեղ զբաղեցնել ներկայիս աշխատաշուկայում:

Շնորհակալություն Բանկային Կարիերայի Զարգացման Կենտրոնին…